Անկեղծորեն կիսում ենք հայ ժողովրդի վիշտը՝ նախնիների կրած տառապանքների համար. Մարիկե Մոնրոյ-Վինթեր

ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

 

«Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք հիշատակում ենք 1915-1917 թվականներին հայերի նկատմամբ իրականացված զանգվածային ոճրագործությունը։ Անկեղծորեն կիսում ենք հայ ժողովրդի վիշտը՝ նախնիների կրած տառապանքների համար։ Միանում ենք հայերին և հարգանքի տուրք ենք մատուցում այս ողբերգության բոլոր զոհերին և վերապրածներին»,— նշել է դեսպանը։