ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է,
որ Եվրամիությունը, իր խոսքով, չի թաքցնում՝ Հայաստանում նոր քաղաքացիական առաքելությունը
կարող է Բրյուսելին լրացուցիչ ազդեցության լծակներ տալ երկրի ներքին գործընթացների
վրա։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍը, Զախարովան նշել է, որ ապրիլի 21-ին ԵՄ
խորհուրդը որոշում է կայացրել Հայաստան գործուղել «գործընկերային առաքելություն»՝ անվտանգության
ոլորտում համագործակցության շրջանակում։
Նրա խոսքով՝ սա արդեն երկրորդ քաղաքացիական առաքելությունն է Հայաստանում,
և ներկայացվում է որպես աջակցություն հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում, սակայն,
ըստ Զախարովայի, այն կարող է օգտագործվել հայկական պետական կառույցների վրա ազդեցություն
գործադրելու համար։
Դիվանագետը նաև պնդել է, որ նման նախաձեռնությունները կարող են
հանգեցնել Հայաստանի ներքին գործերին միջամտության՝ այդ թվում ընտրական գործընթացների
վրա ազդեցության փորձերի։