Քաղաքացիակենտրոն լրատվություն
Միացյալ Նահանգներն ու Հայաստանը միասին շարունակելու են իրենց ջանքերը՝ ուղղված ավելի անվտանգ և բարգավաճ աշխարհ կառուցելուն։
Այս մասին ապրիլի 24-ին Սպիտակ տան կայքում հրապարակած հայ ժողովրդին ուղղված իր ուղերձում նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա հստակեցրել է, որ ԱՄՆ վարչակազմն ամրապնդում է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը՝ ստեղծելով նշանակալի հնարավորություններ հայ ժողովրդի համար և նպաստելով Հարավային Կովկասում կայուն ու երկարատև կայունության հաստատմանը։
«Այժմ ամերիկացիներն ու հայերը կանգնած են կողք կողքի՝ պատմական Խաղաղության խորհրդում, միավորված մեր ընդհանուր նպատակի շուրջ՝ սկիզբ դնելու ուժի վրա հիմնված խաղաղության նոր դարաշրջանի»,-նշված է ԱՄՆ նախագահի ուղերձում։