Քաղաքացիակենտրոն լրատվություն
Տ-10-9, /Հ-36/ - Չինչին (Տ-10-38) 9,8 կմ երկարությամբ ավտոճանապարհը, որը երբեք ասֆալտապատ չի եղել, ասֆալտապատվել է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով տեսանյութեր:
Վարչապետը նաև հայտնել է՝ Բերդ խոշորացված համայնքի Չինչին բնակավայրն առաջին անգամ իր պատմության մեջ ասֆալտապատ ճանապարհ ունի: