Իվետա Մուկուչյանի լուսանկարը կեղծվել է. կախազարդն իրականում խաչի տեսքով է. Factor.am

Factor.am-ը գրում է համացանցում տարածվում երգչուհի Իվետա Մուկուչյանի լուսանկարը` ճակատին կիսալուսնաձև կախազարդ։ Երգչուհուն համացանցում քննադատում են երեկ` Քաղաքացու օրը, համերգին կիսալուսնաձև կախազարդով ելույթ ունենալու համար։ 


Կիսալուսինն առկա է Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև՝ մահմեդական մի շարք այլ երկրների դրոշների վրա։ 


Factor.am-ը լուսանկարների ստուգման գործիքների միջոցով պարզեց, որ թե՛ պնդումն է կեղծ, որ դա երեկ տեղի ունեցած համերգից է, և, թե՛ այն, որ երգչուհին կիսալուսնաձև կախազարդ է կրում։ 


Իվետա Մուկուչյանի կախազարդն իրականում խաչի տեսքով է, իսկ լուսնակարը վերցված է 2020 թվականի դեկտեմբերին նրա յութուբյան էջում հրապարակված տեսահոլովակից։