Իրանը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների եռափուլ բանաձև։ Այս մասի հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը X սոցիալական ցանցում։ Նշվում է, որ եթե ամերիկյան կողմն ընդունի այս բանաձևը, Թեհրանը բանակցությունները կվարի դրան համապատասխան։
Ըստ առաջարկի՝ բանակցությունների առաջին փուլը պետք է կենտրոնանա պատերազմի դադարեցման և Իրանի ու Լիբանանի դեմ նոր ռազմական գործողություններից հրաժարվելու երաշխիքներ ստանալու վրա։
Եթե Վաշինգտոնը համաձայնի առաջին փուլին, կողմերը պետք է անցնեն երկրորդ քայլին։ Մասնավորապես, Իրանն առաջարկում է քննարկել, թե ինչպես կառավարել Հորմուզի նեղուցը իրանա-ամերիկյան հակամարտության ավարտից հետո՝ Օմանի հետ համակարգմամբ՝ «նոր իրավական համակարգ ստեղծելու համար»։
Անցումը երրորդ փուլին, որը կապված է Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի քննարկման հետ, չի իրականացվի առանց առաջին և երկրորդ փուլերի շուրջ համաձայնության հասնելու, պնդում է Al Mayadeen-ը։