Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանում փորձում են գլուխ հանել ներքին իրավիճակից, ներառյալ երկրի ղեկավարությանն առնչվող հարցերը։ Այս մասին ամերիկացի առաջնորդը գրել է Truth Social սոցիալական ցանցում։
«Իրանը հենց նոր հայտնեց մեզ, որ իրենք գտնվում են «փլուզման վիճակում»։ Նրանք ուզում են, որ մենք հնարավորինս շուտ «բացենք Հորմուզի նեղուցը», քանի որ նրանք փորձում են կողմնորոշվել իրենց առաջնորդության հետ կապված իրավիճակում (ինչը, ես հավատում եմ, նրանք կկարողանան անել)։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ուշադրության համար», — գրել է նա։