ՀՀ-ն տենդեր չէ, որ շահեն․ Գործուղված ուժը կեղծ խոսույթով ահաբեկում է հանրությանը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը հինգ հարց է ուղղել Սամվել Կարապետյանին, և այդ հարցուպատասխանի ժամանակ Սամվել Կարապետյանը խոսել է Սյունիքը կորցնելու մասին։ Այս խոսույթը պարբերաբար օգտագործվում էր ամենատարբեր ընդդիմադիր ուժերի կողմից, որը, սակայն, ժամանակի ընթացքում հերքվեց, բայց Սամվել Կարապետյանը նոր ալիք է ուզում սկսել այդ մասով։


Թեմայի վերաբերյալ զրուցել ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հետ։


«Առհասարակ իրենց խոսույթը վերջին շրջանում դարձել է փրփուրներից կախված լինելու խոսույթ։ Մի ուժ, որը գործուղված է ՀՀ, բոլորիս համար պարզ է՝ ինչ ելք են ունենալու ընտրություններն իրենց ներկայությամբ, բայց այդ ուժն այսօր եկել ու խոսում է Սյունիքը կորցնելուց, խոսում է անվտանգությունից։ Իհարկե գիտենք, թե որտեղից են գալիս այդ խոսույթները, իրենք տեսնում են նաև մեր քաղաքացիների վերաբերմունքը իրենց խոսույթին և իրենց»,- ասաց պատգամավորը։


Նրա խոսքով՝ այսօր իրենք խոսում են խաղաղությունից և ունեն ձեռք բերված խաղաղություն, բայց նրանք իհարկե պատերազմի կուսակցություն են, պատերազմի ներկայացուցիչներն են, բայց եկել են այդ խոսույթն առաջ տանելու, և միանշանակ պետք է մարդկանց ահաբեկեն նման վախերով, բայց չեն հասկանում, որ այսօր մեր քաղաքացիները շատ իրավագիտակից են և թացը չորից տարբերում են։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան