Սամվել Կարապետյանը հայտարարել է, թե այս իշխանության օրոք բոլոր հայրենասեր մարդիկ լինելու են թիրախում՝ ենթադրաբար նկատի ունենալով ընտրակաշառքի գործով կալանավորված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով պատասխանատու Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ։
Նա նշեց, որ կարելի է երկու ասպեկտով
մոտենալ հարցին, առաջինը՝ մարդկանց մեջ և մասնավորապես
«Ուժեղ Հայաստանի» ու նրանց արժեհամակարգին հարող ուժերի մեջ ընտրակաշառքը մինչև հիմա
չի դիտարկվում որպես հանցագործություն։
«Բայց ես ուզում եմ ասել, որ
ընտրակաշառքը կոնկրետ քրեականացված է, և դա մոտավորապես այնպիսի հանցագործություն է,
ինչպիսիք են սպանությունը, գողությունը, խուլիգանությունը և այլն։ Այս տեսանկյունից
կարծում եմ՝ սա պետք է հստակ լինի։ Երկրորդ ասպեկտը, որի միջոցով պետք է նայել այս
խնդրին, այն է, որ սոցիալական որևէ շերտին պատկանող, ինչ-որ անձանց միջոցով են փորձում
իրենց կեղտոտ քաղաքական շահերն առաջ տանել։ Դրա համար ցավալիորեն թիրախավորում են,
օրինակ, նորածնի մորը, զավակ կորցրած ծնողին և այլն»,- ասաց պատգամավորը։
Նա տեղեկացրեց, որ առավոտյան
լսել է մի քանի արցախցիների զրույցը, որոնք խոսում էին Կանդազի մասին և բավականին հետաքրքիր
բաներ էին պատմում «լեգենդար հետախույզի» ոչ այնքան լեգենդար անցած ուղու մասին, հետևաբար
պատգամավորը խնդրեց մի քիչ ավելի մեղմ և ավելի չափավոր լինել «հերոս» անունը այս կամ
այն մարդուն շռայլելիս, որովհետև մենք դրանով իսկապես կարող ենք վիրավորել մեր հերոսներին։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան