Գերմանիայում կարող է կրճատվել ամերիկյան զորքերի թվաքանակը. Թրամփ

ԱՄՆ-ը դիտարկում է Գերմանիայում իր զորքերի թվաքանակը կրճատելու հնարավորությունը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցցանցում գրառման մեջ։


«ԱՄՆ-ն ուսումնասիրում և քննարկում է Գերմանիայում իր զորքերի թվաքանակը կրճատելու հնարավորությունը, ընդ որում՝ նախատեսվում է որոշումն ընդունել մոտ ժամանակներս։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,- գրել է Թրամփը։


Նախորդ գրառումներից մեկում Թրամփը գրել էր, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը «չի հասկանում՝ ինչի մասին է խոսում», եթե թույլատրելի է համարում միջուկային զենքի հայտնվելը Իրանում: Այդ դեպքում, Թրամփի խոսքով, «ամբողջ աշխարհը կհայտնվի պատանդի» կարգավիճակում։ «Ես հենց հիմա Իրանի նկատմամբ անում եմ այն, ինչ մյուս երկրները կամ նախագահները պետք է անեին վաղուց։ Զարմանալի չէ, որ Գերմանիան այդքան վատ վիճակում է տնտեսապես և ընդհանուր առմամբ»,- գրել էր նա։