Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա, բայց ոչ Մայիսի 9-ի շքերթին. Կրեմլ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Մոսկվա հրավիրելը չի ​​նշանակում, որ նա հրավիրված է Հաղթանակի օրվա տոնակատարություններին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


 

«Ոչ, դա դեռ չի նշանակում։ Հրավեր կա, և կա փոխադարձ հրավեր, նախագահները հիշատակել են այդ մասին։ Բայց այս հարցի շուրջ դեռևս որևէ կոնկրետ ըմբռնում չկա»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։