Օլիգարխիան խորհրդարան չպետք է անցնի ու վե՛րջ․ Հայաստանի լինելու հարցն է լուծվելու

Ամենօրյա ռեժիմով տեսնում ենք, որ «Ուժեղ Հայաստանից» ընտրակաշառքի մեղադրանքով ձերբակալվում և կալանավորվում են մարդիկ։ Եվ, կարելի է ասել, ընտրակաշառքների բացահայտման շքերթ է սկսվել։


Թեմայի վերաբերյալ զրուցել ենք «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ։ Հարցին՝ հնարավո՞ր է, որ այսպիսի իրավիճակում արգելեն այդ ուժին մասնակցել ընտրություններին, մեր զրուցակիցն ասաց. «Այո, կարող են և արգելել, ու կվերջանա այս ամենը, այս խայտառակությունը, բայց երևի թե դրա կողքին հանրայնացման հարցն է, որ շատ է արվում, և այդ ամենում բեռը կգնա քաղաքացու վրա, որ կաշառակեր է։ Կարծում եմ, որ պետք է փակել ու վերջացնել։ Եվ ընդհանրապես Հայաստանում կան հարցեր, որ մեկընմիշտ պետք է վերջացնել։ Էս մարդիկ էլ Ռուսաստանից գալիս են, գիտեն՝ ռուբլին ինչ է, դոլարն ինչ է, և բերել ինտերվենցիա են անում»,- ասաց Լևոն Շիրինյանը։


Նրա խոսքով՝  Սամվել Կարապետյանը պետք է անի ամեն ինչ, որ երկրում առաջանա մի վիճակ, որ հաղթեն իբր թե, չհաղթեն էլ՝ ասեն, թե հետընտրական զարգացումներն էսպիսին են, այսինքն՝ Ռուսաստանի ստրատեգիան Հայստանում չի փոխվում՝ պետականության տապալում. էդպես էլ անում է «ուժեղների ձեռքերով»։


«Էս ուժեղները հասկանում են ուժեղ փող բաժանելը, ուժեղ կաշառք տալը և նման բաներ։ Սա ռուսական կապիտալի մարդ է, ի՞նչ կապ ունի, որ հայ է»,- հավելեց Լևոն Շրինյանը։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան