Միրիամ Լեքսմանն անդրադարձել է Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ընդառաջ խորապես շնորհակալ եմ այսօր Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ընդունված միջկուսակցական ուժեղ բանաձևի համար՝ հաջակցություն Հայաստանում ժողովրդավարական դիմակայունության՝ X-ի իր էջում գրել է Սլովակիայից Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանը:


Ավելի վաղ Եվրոպական խորհրդարանը 476 կողմ, 47 դեմ և 48 ձեռնպահ ձայներով ընդունել է Հայաստանի վերաբերյալ բանաձև, որով վերահաստատվում է ԵՄ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանը, խաղաղության գործընթացին և եվրոպական ինտեգրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին։


Փաստաթուղթն աջակցում է 2026 թ. հունիսին Հայաստանում խորհրդարանի ազատ, արդար և խաղաղ ընտրության անցկացմանը՝ ընդգծելով, որ քվեարկության արդյունքները պետք է որոշի միայն հայ ժողովուրդը։ Ընդգծվում է ապատեղեկատվության, անօրինական ֆինանսավորման, ընտրակաշառքի դեմ պայքարի անհրաժեշտությունը։