Բայրամովը Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան կարգավորումը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ։


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հարավային Կովկասում զարգացումները՝ անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ գործադրվող ջանքերին։


Բայրամովը ԿԽՄԿ պատվիրակությանը տեղեկացրել է նաև Ադրբեջան–Հայաստան խաղաղության օրակարգի առաջմղման և փոխվստահության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին։


Կողմերն ընդգծել են Ադրբեջանի և ԿԽՄԿ միջև երկարաժամկետ ու փոխվստահելի համագործակցության, ինչպես նաև շարունակական շփումների կարևորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանում ԿԽՄԿ կողմից իրականացվող հումանիտար նախաձեռնությունները։