Լենինգրադի մարզում առվից հայտնաբերվել են մարդկային մնացորդներով հինգ տոպրակ

Լենինգրադի մարզում ջրով լցված առվից հայտնաբերվել են մարդկային մնացորդներով հինգ տոպրակ, հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում անելով տարածաշրջանի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությանը։


Ըստ աղբյուրի՝ անհայտ տղամարդու մարմնի մասերը հայտնաբերվել են Սվերդլովի անվան ավանի և Մյագլովոյի քարհանքի միջև՝ Վսեվոլոժսկի շրջանում։ Դեպքի վայր է ժամանել քննչական-օպերատիվ խումբը՝ Վսեվոլոժսկի քննչական բաժնի պետի տեղակալի ղեկավարությամբ։ Զոհվածի ինքնությունը դեռևս պարզվում է։


ՌԴ Քննչական կոմիտեն սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցել (ՔՕ 105-րդ հոդվածի 1-ին մաս)։


«Ֆոնտանկան»՝ հղում անելով սեփական աղբյուրին, տղամարդը սպանվել է որոշ ժամանակ առաջ, իսկ նրա մարմնի մնացորդները զգալիորեն քայքայված են եղել։ Նախնական տվյալներով՝ սեռը հնարավոր է եղել պարզել հագուստի՝ լողավարտիքի հիման վրա։