Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այ սա ա իրեն «Ժուռնալիստների միություն» կոչող կառույցի իրեն «նախագահ) կոչող սուբյեկտի և իր պատվիրատուների բարոյական կերպարը: Օգտագործել որդեկորույս ծնողի ցավը, ողբերգությունը, ու հետո ենթարկել պարսավանքի, բուլինգի, երբ վերջինս սկսում է չկիսել ձեր քաղաքական հայացքները կամ պատվիրված մոտեցումները: Զուր չեմ ասում, որ կանայք, կերակրող մայրերը, հերոսածին մայրերը, հերոսածին հայրերը ձեզ հետաքրքրում են այնքան ժամանակ, քանի դեռ կարող եք նրանց օգտագործել ձեր քաղաքական կեղտոտ նպատակների համար: Դրանից անդին կանցնեք նրանց վրայով, աչքներդ չեք թարթի: Ամո՛թ ձեզ:
