ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Եթե զոհվածի ծնողը լրագրողին ֆինանսավորողին է աջակցում, ապա նա համարյա սուրբ է դառնում էդ նույն լրագրողի համար, այ, եթե հանդգնում է իշխանությանն աջակցել, դառնում է «որդու շիրիմը պղծող»: Ու սա նոր չէ, որոշների համար սա եղել է այս 5 տարիների ընթացքում գործելաոճ: Ի դեպ, նույն մարդը մի օր այդ նույն լրագրողի հանար սուրբ է, մյուս օրը՝ շիրիմ պղծող:
Նման գործելաոճն է թիրախավորում նույն լրագրողին, արդյունքում էլ միջազգային վարկանիշներում իջեցնում Հայաստանի դիրքերը:
Միակ լուծումը լրագրողների ու լրատվամիջոցների տնտեսապես անկախությունն ու ինքնաբավությունն է, որպեսզի սպասարկեն հանրային շահը, ոչ թե դառնան քաղաքական շահերի սպասարկող։
Վստահ եմ, որ այս խնդիրը որոշակի կլուծվի ոչ միայն YouTube-ի մոնետիզացիայի, այլև մեր նախընտրական ծրագրով նախատեսվող լրատվամիջոցներին ՝ սոցիալական կրեդիտների համակարգով ֆինանսավորելու միջոցով: