Չեխիայի վարչապետը հայտնել է Ուկրաինայի նախագահի հետ Երևանում բանակցություններ վարելու մտադրության մասին

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է, որ Երևանում բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բաբիշը հայտնել է չեխական iDNES.cz կայքի խմբագրությանը՝ նշելով, որ մեկնում է Երևան՝ մայիսի 4-ին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար։


Նրա խոսքով՝ գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են նաև կարճատև երկկողմ հանդիպումներ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Սերբիայի վարչապետի և Մոլդովայի նախագահի հետ։ Բաբիշը նշել է, որ առաջին անգամ կանցկացնի բանակցություններ Ուկրաինայի նախագահի հետ։