Քաղաքացիակենտրոն լրատվություն
Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքում սահմանափակումները վերացվել են։
Այս մասին ասվում է ԱՄԷ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հայտարարության մեջ։
«Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարում է Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքում օդային երթևեկության նորմալ վիճակի վերականգնման և ժամանակավորապես սահմանված նախազգուշական միջոցառումների վերացման մասին», - ասվում է հայտարարության մեջ։