Հայաստան են ժամանում եվրոպացի առաջնորդները՝ մասնակցելու գագաթնաժողովի. Ինչպե՞ս է արձագանքում Մոսկվան

Եվրոպացի առաջնորդները երկու աննախադեպ գագաթնաժողովների համար հավաքվում են Հայաստանում, որը երկար ժամանակ համարում էին Ռուսաստանի մերձ դաշնակիցը Հարավային Կովկասում։ Այս մասին գրում է BBC-ն:


Այս իրադարձության խորհրդանշականությունը երեք միլիոնից պակաս բնակչություն ունեցող երկրի համար դժվար է թերագնահատել. Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, որը ստեղծել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ հայկական տարածքում տեղակայված է ռուսական ռազմական բազան։


Երկուշաբթի օրը ավելի քան 30 եվրոպացի առաջնորդներ և Կանադայի վարչապետը կմասնակցեն Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին, որն անցկացվում է Երևանում։


Երեքշաբթի կկայանա պատմության մեջ առաջին՝ ԵՄ-Հայաստան երկկողմ գագաթնաժողովը, որին կմասնակցեն  Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։



Հայաստանը զգալիորեն կախված է Ռուսաստանից էներգառեսուրսների առումով։ Այն գնում է ռուսական գազ արտոնյալ գներով. այս մասին ՌԴ նախագահ Պուտինը հատուկ հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 1-ին Մոսկվա կատարած այցի ժամանակ։


Նա նշել է, որ Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում 177,5 դոլարով՝ 1000 խորանարդ մետրի համար, այն դեպքում, երբ Եվրոպայում այն արժե ​​600 դոլար։


«Տարբերությունը մեծ է, այն զգալի է»,- ասել է Ռուսաստանի նախագահը։