ՌԴ նախագահի որոշմամբ՝ Հաղթանակի օրվա առթիվ երկօրյա հրադադար կհայտարարվի

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնի առթիվ՝ Ռուսաստանը մայիսի 8-9-ը հրադադար կհայտարարի։


Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունից՝ մանրամասնելով, որ նման որոշում է կայացրել երկրի նախագահը։


«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի որոշման համաձայն՝ 2026 թվականի մայիսի 8-9-ը կհայտարարվի հրադադար՝ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի տոնի պատվին», - հայտարարել է պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ Մոսկվան նույնն է ակնկալում նաև Կիևից։