Հայաստանը երկու կարևոր համաձայնագիր է ստորագրել ֆրանսիական Airbus ընկերության հետ

ՀՀ պաշտպանության նախարարությունը, SOFEMA Group-ը և Airbus Helicopters-ը պայմանագրեր են ստորագրել Հայաստանին հանդերձանք և տրանսպորտային ուղղաթիռներ մատակարարելու վերաբերյալ։ Սա կարևոր քայլ է ՀՀ զինված ուժերի շարժունակության և տեխնիկական վերազինման ճանապարհին։

 

Հայկական FlyOne Armenia ավիաընկերությունը և Airbus-ը համաձայնագիր են ստորագրել երկու նոր Airbus A321-200NX ինքնաթիռների ձեռքբերման մասին։ Այս մոդելները հայտնի են իրենց արդյունավետությամբ և հարմարավետությամբ, ինչը թույլ կտա ընդլայնել չվերթների աշխարհագրությունը։