Օգնում ենք Հայաստանին՝ կանխելու ռուսական միջամտությունն ընտրություններին․ Դոմինիկա Հաջդու

Սլովակիայի GLOBSEC Քաղաքականության և Ծրագրավորման կենտրոնի տնօրեն Դոմինիկա Հաջդուն Երևանում մասնակցում էր «Երևանյան երկխոսություն 2026» միջազգային համաժողովին։ Լրագրողների հետ զրույցում Հաջդուն նշեց, թեպետ Երևանում առաջին անգամ է մասնակցում նման համաժողովի, բայց կարող է փաստել, որ ֆորումի անցկացման որակը  համապատասխանուամ է Եվրոպայում անցկացվող նմանատիպ միջոցառումների ստանդարտներին․»Ֆանտաստիկ են նաև այն տեխնոլոգիաները, որոնք օգտագործվում են լսարանին տպավորելու համար»,-ընդգծեց նա։

 

Խոսելով Հայաստանի ԵՄ անդամ դառնալու հեռանկարների մասին՝ Հաջդուն  նշեց, որ հատկապես այս ֆորումի շրջանակներում ԵՄ առաջնորդների ուշադրությունը Երևանի վրա է․ «Ես հավատացած եմ, որ կա հնարավորությունների պատուհան Հայաստանի ղեկավարության հետ նման երկխոսություն սկսելու համար»,-ընդգծեց նա։

 

Հաջդուն անդրադարձավ նաև Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին, Հաջդուն նշեց, որ Բրյուսելում ուշադրությամբ հետևում են, նաև դիտորդական առաքելություն են ուղարկել՝ օգնելու Հայաստանին կանխելու ռուսական   միջամտությունն այդ ընտրություններին․»Մենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք Հայաստանին ու քաղաքական աջակցություն ցույց տանք, որ ընտրություններն անցնեն ազատ ու թափանցիկ»,-եզրափակեց նա։

 

Ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան