Վեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվել

Վեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ երկու ամիս ժամկետով: Այս մասին 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՔԿ-ից:


Հիշեցնենք՝ Արարատի մարզի Վեդի քաղաքում անչափահաս քույրերի վերաբերյալ հանրային լայն արձագանք ստացած դեպքով 2 անձ էր ձերբակալվել։ 


Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից 1lurer.am-ին փոխանցել էին, որ քրեական հետապնդում է հարուցվել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ):