Մոլդովան արգելափակել է մուտքը Առաջին ալիքի, «Ռոսիա 24»-ի և Ռուսաստանի Դաշնության տասնյակ այլ պետական լրատվամիջոցների կայքեր
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Մոլդովայի Անվտանգության և տեղեկատվական ծառայությունը արգելափակել է մուտքը ռուսական 22 ԶԼՄ-ների կայքեր, որոնց մեծ մասը պետական են։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։
Ծառայությունն ընդգծել է, որ մի շարք ռուսական լրատվամիջոցներ «փոխել են արտակարգ դրության ժամանակ հանրային դաշտում տարածվող տեղեկատվության բովանդակությունը»։ Ավելին, փոփոխությունները եկել են հենց «ռազմական հակամարտության մեջ գտնվող և որպես ագրեսոր պետություն ճանաչված պետության իշխանության օրգաններից»։
Մոլդովայի տարածքում արգելափակման տակ են հայտնվել «Ռոսիա 1», «Ռոսիա 24», «Առաջին ալիք», НТВ, ТЖЦ , «Звезда», Рен ТВ, «Мир», «5-րդ ալիք», «Москва 24», «360», «Спас» հեռուստաալիքների կայքերը։ Կսահմանափակվի նաև ВГТРК, RT, «Вести.ru», «Smotrim.ru», ռադիո «Вести ФМ» և «Маяк» ռեսուրսների աշխատանքը։ Որոշումն ուղարկվել է մոլդովական պրովայդերներին՝ «անհապաղ արգելափակման» համար։