Չեխիայում բնակվող քաղաքական վերլուծաբան Բագրատ Առաքելյանի խոսքերով՝ հավանաբար Կիրիենկոյի գրասենյակը վրիպել է, երբ խաղադրույքը դրել է Սամվել Կարապետյանի նման մարդու վրա․ «Ինքը չի համապատասխանում այն կարգավիճակին, որին իրեն առաջադրել են։ Ըստ երևույթին՝ այդ գրասենյակի աշխատակիցները հնարավորություն չեն ունեցել գնահատել իր իմացությունները, հայերեն գրագետ խոսելը։ Կարծել են, որ եթե ռուսերեն անգրագետ է խոսում, ապա հայերեն պետք է նորմալ խոսի։Եթե մի լեզվին լավ չի տիրապետում, պետք է չէ՞ ինչ-որ լեզվի նորմալ տիրապետի։ Չեն մտածել այն մասին, որ ինքը լեզուների հետ ընկերություն չի անում։ Մի բառը կարող է երեք-չորս անգամ կրկնել ու չորրորդ անգամ էլ բառը նորմալ չարտասանել»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Առաքելյանի՝ ժողովուրդն
էլ է դա տեսնում․ «Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի հայերի միության նախագահն էլ ռուսերեն
երկու բառ չի կարոանում կապել, հայերեն՝ ևս։ Նույն կարգավիճակում է Սամվել Կարապետյանը։ Սա հսկայական վրիպում է, որը ձեռնտու է մեր գործող իշխանությանը»,-նկատեց նա։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Սամվել Կապրապետյանի կուսակցությունը Քոչարյանի ու Ծառուկյանի կուսակցություններից չի տարբերվում․«Նույն տեքստերն են հնչեցնում, պայքարում են նրա համար, որ ինչ-որ ձևով դարձյալ մտնեն խորհրդարան ու ապագա խորհրդարանում աշխատանքը հնարավորինս տապալեն»,-եզրափակեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
տեսանյութում
Մարիամ Գրիգորյան