Ֆրանսիայում հայտնաբերվել է հանտավիրուսի առաջին դեպքը

MV Hondius-ի ֆրանսուհի ուղևորի հանտավիրուսի թեստը դրական արդյունք է ունեցել. նրա մոտ ախտանիշները նկատվել են Ֆրանսիա վերադարձից հետո։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի առողջապահության նախարար Ստեֆանի Ռիստը:


«Նրա վիճակը վատթարացել է գիշերը»,- հավելել է նա։


BFMTV-ի հաղորդմամբ՝ կառավարության մամուլի քարտուղար Մոդ Բրեժոնը նույնպես հայտնել է, որ հայտնաբերվել է քսաներկու մերձ շփում։


Սա Ֆրանսիայում առաջին հաստատված դեպքն է։


«Մենք շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին։ Սա վիրուս է, որը մենք գիտենք՝ հաշվի առնելով նախորդ ամիսներին և տարիներին տեղի ունեցածը։ Մենք վճռական միջոցներ ենք ձեռնարկում։ Միակ նպատակը ֆրանսիացի ժողովրդին պաշտպանելն է»,- հավելել է նա՝ մանրամասնելով, որ հայտնաբերվել է 22 շփման դեպք։