Արդեն նախընտրական քարոզարշավի
չորրորդ օրն է։ «Ուժեղ Հայաստանի»-ի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը Մեղրիում նախընտրական
հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրենց ասում են, որ ստորագրելու են խաղաղության
պայմանագիրը, բայց իրենք ուզում են մեկից ավելի երաշխավոր։ Թեմայի վերաբերյալ զրուցել
ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի հետ։
Նա նշեց, որ համացանցում մի բան
է տեսել, որ Նարեկ Կարապետյանն ասում է՝ «մեզ տեր է պետք»։
«Դե քանի որ իրենք ծնվել են և
ունեցել են տեր, պետք է այդպես էլ առաջնորդվեն և մշտապես ունենան տեր։ Այսինքն՝ իրենք
չեն պատկերացնում ՀՀ-ն ազատ, ինքնիշխան, անկախ, բոլոր գերտերությունների ազդեցությունից
դուրս և ի շահ ՀՀ-ի աշխատող իշխանություն չեն պատկերացնում։ Պատկերացնում են՝ մեկը
պետքա լինի տեր, մեկը՝ ծառա և այդպես շարունակ»,- ասաց պատգամավորը։
Ինչ վերաբերում է Նարեկ Կարապետյանի
հայտարարություններին, պատգամավորը կոչ արեց և՛ Նարեկ Կարապետյանին, և իր «հոպարին»՝
Կալուգայի Սամոյին, ավելի շատ խոսել, քանի որ իրենք ինչքան շատ են խոսում, ժողովուրդը
շատ բան է տեսնում, շատ բան է հասկանում։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան