Սամվել Կարապետյանը չի հստակեցնում՝ ինչ քայլեր է արել՝ Կիպրոսի և ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու համար․ Factor

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար Սամվել Կարապետյանը բազմիցս հայտարարել է, որ գործընթաց է սկսել՝ Կիպրոսի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից հրաժարվելու ուղղությամբ: Այսօր Factor.am-ը փորձել է պարզել, թե կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկել Կարապետյանը, ինչին Կարապետյանը խուսափողական պատասխան տվեց: «Առավոտյան արթնացա, զանգեցի Արամ Վարդևանյանին»,- ասաց Կարապետյանն ու ծիծաղեց: 


Երկրի վարչապետ դառնալու հավակնություն ունեցող գործիչն այդպես էլ չհստակեցրեց, թե կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկել՝ այլ երկրների քաղաքացիություններից հրաժարվելու ուղղությամբ: 


Նրա պաշտպան Արամ Վարդևանյանը ևս հստակ պատասխան չտվեց, թե կոնկրետ ինչ են արել, որտեղ, երբ և ինչ դիմում են ներկայացրել: Բան այն է, որ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչները հայտարարում են, թե իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրությամբ երկքաղաքացիություն ունեցող անձը չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը։