Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Կանադայի ԱԳ նախարարի հայտարարություններին
Պաշտոնական Բաքուն հերքել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի կողմից Ադրբեջանի հասցեին հնչեցված մեղադրանքները՝ հայտարարելով «Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքների անթույլատրելիության մասին»։

Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ նշվում է, որ Ջոլիի պնդումները Ղարաբաղի հայերի տեղահանման և տարածաշրջանում հումանիտար ճգնաժամի մասին «անհիմն են»։

«Արտահայտելով աջակցություն Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, Ջոլին նման հարգանք չի դրսևորել Ադրբեջանի ամբողջականության նկատմամբ։ Մտահոգություն հայտնելով Ղարաբաղը «ինքնակամ» լքած հայերի մասին՝ նա չի հետաքրքրվել Ադրբեջանի նախկին «օկուպացված» տարածքներից վտարված և Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների վիճակով: Սա ակնհայտորեն ցույց է տալիս կանադացի նախարարի «բացահայտ կողմնակալությունը»»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ինչ վերաբերում է պնդումներին, թե Կանադան չի բացառում պատժամիջոցները Ադրբեջանի դեմ, ապա «Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու փորձերը խորը մոլորություն են, և նման միջոցները երբեք որևէ մեկին հաջողություն չեն բերի», ասվում է մեկնաբանության մեջ։