«Իմ քայլը» խմբակցությունը միացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երթին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը դուրս է եկել խորհրդարանից և միացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երթին:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել էին ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությանը՝ այն անվանելով հակասահմանադրական,  կոչ էին արել գալ հրապարակ, ինչպես նաև նշել էին, որ սատարում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: