Պահանջել է հեռանալ պոլիկլինիկայից՝ ասելով, որ այն Սամվել Կարապետյանին է պատկանում. միջադեպ Տաշիրում. կա ձերբակալված

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում առերևույթ հանցանքի մասին ստացված հաղորդման համաձայն՝ 2026 թվականի մայիսի 14-ին Տաշիր համայնքի պոլիկլինիկայում Ն.Պ.-ն, նկատելով Ն.Գ.-ի օձիքին փակցված՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարի կողմից նվիրված քարտեզը, վիրավորել է նրան, ապա պահանջել է հեռանալ պոլիկլինիկայից՝ հայտնելով, որ այդ տարածքը Ս.Կ.-ին է պատկանում, որից հետո սպառնացել է դանակով հարվածել, այնուհետև քարտեզը քաշել է օձիքից, ինչի հետևանքով Ն.Գ.-ի ինքնազգացողությունը վատացել է, վայր է ընկել և գետնին հարվածելու հետևանքով գլխի շրջանում ստացել մարմնական վնասվածք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:


Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (հոգեկան ներգործությունը՝ քաղաքական կամ այլ հայացքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով) և 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը):


Նա ձերբակալվել է: