ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ զրուցել ենք նախընտրական քարոզարշավի,
ընդդիմադիրների հայտարարությունների և ներքաղաքական իրավիճակի մասին։
Պատգամավորը քարոզարշավի ընթացքը
գնահատում է գերազանց, որովհետև այն նպատակը, որը, որպես քաղաքական թիմ, իրենք իրենց
առջև դրել էին, իրագործում են, իսկ նպատակն է՝ հնարավորինս շատ շփվել ժողովրդի հետ,
իմանալ ժողովրդի կարծիքը բոլոր երևույթների, նաև՝ իրենց աշխատանքի վերաբերյալ, ընդ
որում, անկախ նրանից՝ այդ կարծիքը դրակա՞ն է, թե՞ բացասական։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի
խոսույթին, որը վարչապետին անվանել է «համբալ», պատգամավորն ասաց․ «Այ, որ ասում են՝ ուժեղ
քաղաքական գործիչ, շատ երկար ՀՀ-ն առաջնորդած մարդ, համարում եմ սա հուսահատության
և թուլության լավագույն դրսևորումը, այս բառապաշարը և այս բոլոր թեմաներով ելույթներ
ունենալը համարում եմ արդեն հուսահատության և հանձնվելու դրսևորում։ Սա քաղաքական պայքար
չէ, այստեղ որևէ թեզի մեջ բովանդակություն չկա։ Եվ առավել ևս, այն բառապաշարը, որը
օգտագործվում է, արդեն փրփուրներից կախվելու նման մի բան է»,- ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան