Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հակակոռուպցիոն կոմիտեից ի պատասխան «Հայկական ժամանակ»-ի հարցման հայտնել են, որ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում միայն վերջին երկու օրվա ընթացքում ձերբակալվել է 21 անձ, որոնցից 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։