Այդպես պետք է վարվեր իրեն հարգող ցանկացած տղամարդ. Շահրամանյանը՝ իր գլուխ ջարդելու բռնության կոչի մասին
«Զայրույթի պահին հնարավոր է ցանկացած մարդ անի հայտարարություններ, բայց ուզում եմ ասել, որ հաշվի առնելով մեր արցախցիների բնավորությունը այդպես պետք է վարվեր իրեն հարգող ցանկացած տղամարդ» ։

Սամվել Շահրամանյանը այսպես մեկնաբանեց իր` գլուխ ջարդելու մասին սպառնալիքը` հոկտեմբերի 20-ին ԼՂ ներկայացուցչության մոտ տեղի ունեցած հավաքի ժամանակ։ Միաժամանակ, ևս մեկ անգամ ներողություն հայցեց այն լրագրողներից, որոնց աշխատանքը խոչընդոտվել է իրենց կողմից։ 

Շահրամանյանը միջադեպը բացատրեց մարդկանց սոցիալական խնդիրներով եւ հոգեկան իրավիճակով, չնայած չբացառեց, որ այն կարող էր ուղղորդված լինել։