Եթե պարզվի՝ ճիշտ է, Նարեկ Կարապետյանը չի կարող լինել թեկնածու և պետք է նստի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ մի ուրախալի լուր է հայտնել. «Ուրախ եմ հայտարարել, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման, այլևս բաց է Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար։ Սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։ Շնորհակալ եմ Թուրքիայի և Վրաստանի գործընկերներին»։


Թեմայի վերաբերյալ զրուցել ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ։


Նա նշեց, որ իսկապես շատ ուրախալի իրադարձություն է տեղի ունեցել: «Սա իրագործումն է խաղաղության խաչմերուկ խորագրի հերթական փուլի։ Սա այն առաջարկն է, որ «Քաղաքացիական պայմանագիրն» արել է հայ ժողովրդին՝ հարևանների հետ համակեցության և համագործակցության մթնոլորտում ապրել, ստեղծել տարածաշրջանում խաղաղություն և ստանալ խաղաղության օգուտները։ Մի բան, ինչի վերաբերյալ մեր հակադիր քաղաքական ուժերը վերապահում ունեն, անհամաձայնություններ ունեն, և նաև սա շատ կարևոր է մեր դիվերսիֆիկացիայի տրամաբանության մեջ, որովհետև ի վերջո այս ճանապարհով Հայաստանը նոր կապուղի է ստանում դեպի ԵՄ։ Եթե մինչ այդ միայն Սև ծովով էր, այսինքն՝ ջրային ճանապարհով էր, հիմա արդեն երկաթուղային ճանապարհով ունենք։ Եվ, իհարկե, Սիրիա»,- ասաց պատգամավորը։


Նա նաև նշեց, որ այդ հնարավորությունը ստեղծելու է ավելի կառուցողական մթնոլորտ՝ մեր հիմնական գործընկերների հետ, ինչը մենք տեսել ենք Ադրբեջանի հետ երկաթուղու բացման ժամանակ։


Պատգամավորի խոսքով՝ եթե մինչ այդ, երբ մենք ղազախական ցորեն չէինք կարողանում ստանալ երկաթուղով՝ այդ գործընթացում երբեմն խնդիրներ ստեղծվում էին մեր ավանդական գործընկերների հետ, այդ կապուղու բացվելուց հետո մեր ավանդական գործընկերները հացահատիկի ոլորտում ավելի կառուցողական, ավելի համագործակցային, ավելի կոմպրոմիսային և նաև գնային քաղաքականության, մատակարարման քաղաքականության առումով ավելի կառուցողական են դարձել։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան