«Միասնության թևեր»-ը առերևույթ ապօրինի 926 մլն դրամ ֆինանսավորելու հրապարակման հիմքով «Անկախ դիտորդ»-ը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում

ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


«Միասնության թևեր» կուսակցությանը առերևույթ ապօրինի 926 միլիոն դրամ ֆինանսավորելու հրապարակման հիմքով «Անկախ դիտորդ» դաշինքը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում։ 


▫️«Դոսյե» կենտրոնի հետաքննությունից պարզ է դառնում, որ խոսքը ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Սերգեյ Կիրիյենկոյի կուռացիայի տակ գործող ЭИСИ ինստիտուտի միջոցով տրվող աջակցության մասին է։


▫️Դեռևս 2 շաբաթ առաջ էինք բացահայտել, որ Արման Թաթոյանի ու «Միասնության թևեր» բռենդի PR-ի համար ահռելի գումարներ են ծախսվել, որոնք խորամանկ կերպով շրջանցել են կուսակցությունների ֆինանսական թափանցիկության կարգերը։