Ես ասել եմ Նիկոլ Վովաևիչին, և նա կհաստատի դա, Երևանն ինչ էլ որոշի՝ չի վնասի Ռուսաստանի և Հայաստանի կապերին

Երևանի կողմից կայացված որևէ որոշում չի վնասի Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերին։Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։


«Ես ասել եմ Նիկոլ Վովաևիչին, և նա կհաստատի դա։ Դուք հիմա իշխանության եք, և որոշումներ կայացնելու պատասխանատվությունը ձերն է։ Ինչ ասեք, այդպես էլ կլինի։ Եվ ինչ որոշումներ էլ որ կայացվեն, դրանք չեն վնասի մեր հումանիտար կապերին, դա չի վնասի մեր քաղաքական կապերին։


Ես նրան ասացի, որ այն ամենը, ինչ լավ է հայերի համար, ընդունելի է և լավ է Ռուսաստանի համար»,- հայտարարել է ՌԴ նախագահը։