Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ՝ նշելով, որ Ռուսաստանը և Հայաստանը բարեկամական հարաբերություններ ունեն և հետաքրքրված են դրանց զարգացմամբ։ Այս մասին հայտնում են Կրեմլից։


«Հարգելի՛ Նիկոլ Վովաևիչ, խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։


Մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունները ավանդաբար բարեկամական են եղել։ Եվ մենք շահագրգռված ենք դրանց շարունակական զարգացմամբ։


Մաղթում եմ Ձեզ առողջություն, բարգավաճում և հաջողություններ»,- ասված է շնորհավորական ուղերձում։