Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Անկախ դիտորդ» դաշինքը ՌԴ-ից Հայաստան եկող ընտրողներին առերևույթ նյութապես շահագրգռելու համար հանցագործության մասին հաղորդում է տվել Միքայել Բադալյանի գործողությունների վերաբերյալ։
Նշվում է, որ հաղորդման համար հիմք է «Ateo Breaking» տելեգրամ ալիքի հրապարակումը և Բադալյանի դե ֆակտո ինքնախոստովանությունը։
««Ateo Breaking» տելեգրամ ալիքի հրապարակած հետաքննության համաձայն՝ Բադալյանի կազմակերպած ընտրողները Հայաստան են ժամանելու հունիսի 4-ին»,- ասվում է հայտարարության մեջ: