Քաղաքացիակենտրոն լրատվություն
Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելը):Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում միջադեպ է տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակիցների միջև: