Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Ռուսական համապատասխան մարմինները կլուծեն հայկական սահմանափակված արտադրանքի ծավալների փոխարինման հարցը»:Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Արդյոք անհրաժե՞շտ է լինելու լրացնել այդ պակասող ծավալները, և ինչպես դա անել․ դա Ռուսաստանի կառավարության համապատասխան մարմինների գործն է»,- Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ լրագրողներին ասել է Գալուզինը։