Վազգեն Գալստանյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքի

Վերաքննիչ դատարանը Վազգեն Գալստանյանի խափանման միջոց կալանքը փոխել է տնային կալանքի։


Հիշեցնենք՝ Գալստանյանը կալանավորված է նախորդ տարվա հունիսի 26-ից: Նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ և իշխանության զավթում նախապատրաստելու հոդվածներով։ Գալստանյանը, սակայն, չի ընդունում մեղադրանքը։