Վրաստան է ներթափանցել «ռուսների դիվերսիոն խումբ». Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պնդում է, որ Վրաստան է ներթափանցել «ռուսների դիվերսիոն խումբ»։ Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է բյուջետային միջոցների մսխման գործով դատավարության ժամանակ։

«Իմ տեղեկություններով՝ ռուսների դիվերսիոն խումբը ներթափանցել է Վրաստանի տարածք։ Այս դիվերսիոն խումբը շատ վատ մտադրություններ ունի: Դրանք զինված են, նրանց կառավարում է ռուսական բանակի գլխավոր վարչությունը։ Այս իրավիճակում, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է համակարգում մեր արևմտյան գործընկերների և քաղաքացիական հասարակության հետ։ Ավելի քան երբևէ, մեզ անհրաժեշտ է համակարգում մեր ժողովրդի հետ»,- ասել է Սաակաշվիլին՝ չխորանալով մանրամասների մեջ: