Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի որոշմամբ՝ Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը Factor TV-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Հ
իշեցնենք՝ այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ձերբակալվել է։ «Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ»,- փոխանցել էին կոմիտեից:
Իսկ ավելի վաղ Գլխավոր դատախազությունից էին հայտնել, որ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից առ այսօր դատախազները, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան են հանձնել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ: