Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Դաղստանում հակասեմական անկարգությունները կապել է օտարերկրյա «միջամտությունների» հետ։
«Հայտնի է և ակնհայտ, որ երեկ Մախաչկալայի օդանավակայանի շուրջը տեղի ունեցած իրադարձությունները շատ բաներով արտաքին միջամտության հետևանք են՝ ներառյալ դրսից տեղեկատվական ազդեցությունը»,- Պեսկովի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱԴԾ-ից, Ռոսգվարդիայից և հանրապետության ղեկավար Սերգեյ Մելիքովից երեկվանից զեկույցներ է ստանում Դաղստանում իրավիճակի վերաբերյալ։
Պեսկովը չի մեկնաբանել, թե ինչ միջոցներ կարող են ձեռնարկվել Մախաչկալայում անկարգությունների մասնակիցների նկատմամբ։ «Ինչ վերաբերում է հանրահավաքին, ապա կսպասենք այսօրվա խորհրդակցությանը»,- ասել է նա։