Մոլդովան արգելափակել է ՏԱՍՍ-ի կայք և ռուսական այլ առաջատար լրատվամիջոցների հասանելիությունը
Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայությունն արգելափակել է ՏԱՍՍ-ի կայք և ռուսական այլ առաջատար լրատվամիջոցներ հասանելիությունը։ Նրա տնօրեն Ալեքսանդր Մուստյացայի համապատասխան կարգադրությունը հրապարակել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Կարգադրությունը, որը պարունակում է պարտադիր կատարման հրահանգներ, ուղարկվել է ցանցերի պրովայդերներին և էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններին՝ կայքերն անհապաղ արգելափակելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
 
Արգելքը վերաբերում է նաև Lenta.ru-ին, «Ինտերֆաքս»-ին, «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ին, «Իզվեստիա»-ին, «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին, aif.ru-ին, «Ռոսիյսկայա գազետա»-ին, «Ռեգնում» և «Ռիաֆան» գործակալություններին, Sputnik ռադիոյին, ինչպես նաև մոլդովական մի շարք ռեսուրսների։