Գյումրիում ձերբակալված անձինք ընտրատեղամասի դիմաց կաշառք են բաժանել. հայտնաբերվել են ընտրողների ցուցակներ

Քրեական ոստիկանները Գյումրիում ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալել են 3 անձի:


ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ հունիսի 7-ին ՆԳՆ-ում ստացվել է ահազանգ, որ Գյումրիի մի ընտրատեղամասի դիմաց քաղաքական ուժերից մեկի շտաբի ներկայացուցիչները ընտրակաշառք են բաժանում։


ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերն անմիջապես մեկնել են նշված հասցե և ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալել և Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են տեղափոխել երեք անձի։


Հայտնաբերվել են ընտրողների ցուցակներ։ Հանգամանքները պարզվում են։


Առավել մանրամասն՝ տեսանյութում: