«Մենք կրելու ենք դեղին աստղ այնքան ժամանակ, քանի դեռ ԱԽ-ն չի արթնացել և չի դատապարտել ՀԱՄԱՍ-ի վայրագությունները». ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը երկուշաբթի օրը կտրուկ ելույթով է հանդես եկել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի հարցով արտակարգ խորհրդակցության ժամանակ, որը գումարվել էր Արաբական Միացյալ Էմիրությունների խնդրանքով։
Իր ելույթում նա քննադատել է Անվտանգության խորհրդի լռությունը ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների կատարած նողկալի գործողությունների կապակցությամբ՝ դա համեմատելով այն բանի հետ, երբ իր պապին ու նրա երեխաներին ուղարկեցին Օսվենցիմ։
ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը խոստացել է կրել դեղին աստղ այնքան ժամանակ, քանի դեռ Անվտանգության խորհուրդը չի արթնացել և չի դատապարտել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի իրականացրած «վայրագությունները»: «Մենք կրելու ենք դեղին աստղ՝ որպես հպարտության խորհրդանիշ, հիշեցնելով, որ մենք երդվել ենք հակահարված տալ, որպեսզի մեզ պաշտպանենք»:
Նրա խոսքով՝ ՄԱԿ ԱԽ-ն, ինչպես նախկինում, լռել է, երբ անմեղ հրեա նորածիններին ողջակիզել են. «Ձեզնից ոմանք վերջին 80 տարվա մեջ ոչինչ չեն սովորել: Ձեզնից ոմանք մոռացել են, թե ինչի համար է ստեղծվել այս մարմինը»:
Դեսպանը նաև համեմատել է Հիտլերին և Իրանի այաթոլլահ Խամենեիին՝ ասելով, որ վերջինիս ռեժիմը նացիստական է։