Ուկրաինայի խորհրդարանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը. Ստեֆանչուկը՝ Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

 


Ռուսլան Ստեֆանչուկը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում տարած վստահ հաղթանակի առիթով` նշելով, որ Ուկրաինայի խորհրդարանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը երկկողմ և բազմակողմ մակարդակում:


 

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը շնորհավորանքի համար` նշելով, որ Հայաստանը ևս պատրաստակամ է շարունակել երկկողմ հարաբերությունների զարգացումը:


 

Անդրադարձ է կատարվել նաև միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող այլ հարցերի: